Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Սերժ Սարգսյանը` Բարաք Օբամային

Սերժ Սարգսյանը` Բարաք Օբամային
07.11.2012 | 16:24

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Մեծարգո պարոն նախագահ,-ասված է ուղերձում:-Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր տպավորիչ հաղթանակն ապացուցեց, որ այն ուղին, որը Դուք որդեգրել եք Միացյալ Նահանգներն առաջ տանելու համար, ինչպես նաև Ձեր վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, համահունչ են ամերիկյան ժողովրդի մեծամասնության սպասելիքներին:
Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին: Ինձ մեծապես գոհացնում է այն փաստը, որ Ձեր վերընտրվելը թույլ կտա շարունակելու ակտիվորեն զարգացնել և խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք մեր երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Համոզված եմ, որ մեր բազմաբնույթ համագործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա չորս տարիների ընթացքում` ի շահ մեր ժողովուրդների:
Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, պարոն նախագահ, իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները»:

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ